Իրանի Կենտրոնական բանկն իր առաջնահերթություններից է համարում հարեւան երկրների հետ գործընկերային հարաբերությունների զարգացումն ի շնորհիվ այնպիսի արժութային եւ ֆինանսական փոխանակման մեխանիզմների մշակման, որոնք երաշխավորում են պատժամիջոցների բացասական ազդեցությունից։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Ալի Սալեհաբադին։«Հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Մեզ համար կարեւոր է բանկային կապերի հաստատումը հարեւան պետությունների հետ, որոնց ուղղությամբ ակտիվորեն զարգանում են շահավետ առեւտրային պայմանագրերը։ Մենք դա կզարգացնենք առաջնահերթության կարգով՝ օգտագործելով այնպիսի մեխանիզմներ, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, եւ դա Կենտրոնական բանկի աշխատանքի կարեւոր ուղղություններից է»,- ասել է նա։Սալեհաբադին վստահեցրել է, որ նշված ոլորտում արդյունավետ միջոցներ են ձեռնարկվել։ «Այս կարգի բոլոր հարցերի մասին տեղեկացնելն անհնար է, սակայն մենք անհրաժեշտ որոշումներ ենք ընդունել հարեւան երկրների հետ բանկային գործարքներ իրականացնելու համար»,- ասել է Իրանի ԿԲ ղեկավարը։Նա բարձր է գնահատել արժութային եւ ֆինանսական ոլորտում գործարքների զարգացման հեռանկարները՝ օգտագործելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ռեսուրսները, որի հետ Իրանը վերջերս ստորագրել է պարտավորությունների հուշագիր՝ միանալու նպատակով։«Շանհայի համագործակցության կազմակերպությունը շատ լավ հնարավորություններ ունի։ Մենք կօգտագործենք այս կազմակերպության ներուժը արժութային եւ ֆինանսական ոլորտում։ Խոսքը երկկողմ եւ բազմակողմ մեխանիզմների կիրառման, փոխադարձ հաշվարկների համար ազգային բանկերի եւ ազգային արժույթների հնարավորությունների մասին է։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Ալի Սալեհաբադին: Tweet Դիտում՝ 9955