ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Վահան Հակոբյանին 3 տարով նշանակել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ:Որոշումը պայմանավորված է Հայաստանի մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանում ներկայացնելու, «Վերին Լարս» անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման օպերատիվ քայլեր ձեռնարկելու, անցակետում մաքսային գործընթացների նպատակներով ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ:Այս պաշտոնն ավելի վաղ զբաղեցնում էր Արամ Թանանյանը. կառավարությամբ որոշմամբ նա ազատվել էր մաքսային կցորդի պաշտոնից 2022 թվականի հունիսին: Tweet Դիտում՝ 4486