Թանանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

17.06.2022 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արամ Թանանյան #մաքսային կցորդ
Արամ Թանանյանն ազատվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:
 
Այս հարցը ներառված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում:  

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով՝ կառավարությունը որոշում է. Արամ Ալեքսանդրի Թանանյանին ազատել Ռուսաստանում  Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից»,-ասված է կառավարության որոշման մեջ:

Թանանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020-ի հունվարին:
Դիտում՝ 1478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW