Bloomberg. ԱՄՆ-ը պարտադրում է Անկարային պահպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
20.10.2022 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersant.ru

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը՝ ահաբեկչության ֆինանսավորման եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգի գլխավորությամբ, հանդիպել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի եւ տարբեր բիզնես կառույցների ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 19-ին ծրագրված էին նաեւ բանակցություններ Թուրքիայի ֆինանսների նախարարության պաշտոնյաների հետ, հայտնել են գործակալության աղբյուրները։
Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի միջեւ տնտեսական կապերի խորացումը դժգոհություն է առաջացնում արեւմտյան երկրների մոտ, որոնք պատժամիջոցների քաղաքականության հարցում փորձում են հասնել միասնության՝ Ռուսաստանի քաղաքական ուղին փոխելու համար, նշում է Bloomberg-ը։
Այն, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը մեծացնում են ճնշումը Թուրքիայի վրա՝ Ռուսաստանի հետ նրա կապերի պատճառով, սեպտեմբերի կեսերին գրել էր Financial Times-ը։ Թերթը նշում էր, որ Վաշինգտոնն այն ժամանակ կենտրոնացած էր թուրքական բանկերի վրա, որոնք աշխատում էին ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: