Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման աշխատանքների ընթացքը

19.10.2022 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #գազ #էլեկտրաէներգետիկա
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ - էներգետիկայի եւ ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշեւի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման աշխատանքների ընթացքը։

Նշվել է, որ 2025թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական եւ գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ եւ փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի եւ գազի առեւտուր։

Հանդիպմանը կարեւորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
Դիտում՝ 2607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW