ԶՊՄԿ-ն եռապատկել է հարկային մուտքերը պետբյուջե՝ վճարելով 129 մլրդ դրամ
19.10.2022 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ N Zelya

ԶՊՄԿ-ն հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է վճարել ավելի քան 129 մլրդ դրամ տարբեր տեսակի հարկեր, ինչը 304%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (42,3 մլրդ դրամ): Ընդ որում, եկամտահարկի վճարումների ծավալն աճել է ավելի քան երեք անգամ՝ մինչեւ 32,3 մլրդ դրամ։
ԳեոՊրոՄայնինգից հայտնել են, որ պետական բյուջե հարկային մուտքերի զգալի աճին նպաստել են ԶՊՄԿ-ի կողմից արտադրվող ապրանքների ինքնարժեքի աճը միջազգային շուկաներում, պետության կողմից խտանյութի արտահանման վրա նոր տուրքի սահմանումը, ինչպես նաեւ արտադրական գործընթացների եւ ծախսերի օպտիմալացումը եւ ԶՊՄԿ-ի արտադրողականության բարձրացումը:
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին նշել է, որ չնայած պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների որոշակի անկմանը, տարեկան կտրվածքով գների դինամիկան դրական է:
«Բացի այդ, ակտիվի շահութաբերության բարձրացման էական գործոն է հանդիսացել արտադրական գործընթացների, արտադրական ծախսերի օպտիմալացումը եւ ձեռնարկությունում մրցութային ընթացակարգերի ներդրումը: Դինամիկ աճող տնտեսական եւ արտադրական ցուցանիշների ձեռքբերմանը զուգընթաց խնդիր է դրվել ապահովել ընկերության բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակ, պատրաստակամություն կիրառելու ամենաարդյունավետ միջոցներ շրջակա միջավայրի վրա արտադրական գործունեության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
Բիզնեսի բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակի հասնելու համար, արտադրության օպտիմալացմանը զուգընթաց, մենք աշխատում ենք բարելավել կայուն զարգացման կորպորատիվ քաղաքականությունը՝ կիրառելով միջազգային ստանդարտներ եւ գործելակերպ»,- ասել է նա:
Ռոման Խուդոլին նշել է, որ ԶՊՄԿ-ի ողջ աշխատանքային թիմն այս տարի լուրջ միջոցներ է ձեռնարկել, որոնք պսակվել են հաջողությամբ։
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում ԶՊՄԿ-ի ողջ անձնակազմին. նրանք մեծ ներդրում են ունեցել ձեռնարկության գործունեության նման դրական արդյունքների ապահովման գործում»,- ասել է նա:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: