GTA-ն կանցկացնի կապիտալի շուկայի վերաբերյալ համաժողով

07.11.2008 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերությունը պատրաստվում է Հայաստանի համար աննախադեպ համաժողով անցկացնել կապիտալի շուկայի վերաբերյալ##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերության բաժնետեր, փոխտնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

“Այսօր NASDAQ/OMX-ի գործունեության շնորհիվ Հայաստանում սկսում են ձեւավորվել կապիտալի շուկաներ, ընկերությունները թողարկում են պարտատոմսեր, պատրաստվում են կատարել առաջնային հանրային տեղաբաշխումներ: Այս գործընթացներից շատերը միանգամայն նոր են հայկական ձեռնարկությունների համար: Մեր խորհրդատուները պատրաստ են օժանդակել նրանց այս ոլորտում եւս: Այս առնչությամբ, կարծում եմ, հարկ է նշել, որ մեր ընկերությունը իրեն համարում է հասարակության անբաժան մաս եւ հավատարիմ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրագործման իր քաղաքականությանը: Այդ պատասխանատվության մի մասն էլ հանրությանը իրազեկելու եւ կրթելու առաքությունն է: Մեր ընկերությունը առաջնային հանրային տեղաբաշխման թեմայով կազմակերպել է դասընթացներ եւ սեմինարներ` նպատակ ունենալով միմիայն բարձրացնել գործարարների իրազեկության մակարդակը եւ հեշտացնել նրանց մուտքը այդ շուկա: Ներկայումս ընկերությունը նախաձեռնել է եւ պատրաստվում է Հայաստանում իրականացնել նախադեպը չունեցող համաժողով կապիտալի շուկաների վերաբերյալ”, - ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Դիտում՝ 4931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW