Կոնվերս Բանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ՝ սկսած 0% տարեկան դրույքաչափից

13.10.2022 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #հիփոթեքային վարկ
Կոնվերս Բանկն ընդլայնել է իր հիփոթեքային վարկատեսակների ցանկը՝ սկսելով էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում նաեւ պետական աջակցության ծրագրի շրջանակում:

Բանկից հայտնել են, որ ծրագրի շրջանակում բանկն առաջարկում է վարկավորում՝ մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով, 7 տարի մարման ժամկետով:

«Սահմանամերձ բնակավայրերում տոկոսագումարը պետության կողմից սուբսիդավորվելու է ամբողջությամբ, իսկ այլ բնակավայրերում՝ մասամբ:

Վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, կանխիկացման, սպասարկման եւ այլ միջնորդավճարներ, ինչպես նաեւ տույժ՝ վարկի վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված չեն: Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրությունը կատարվում է բանկի կողմից՝ վարկի մնացորդային գումարի չափով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 22782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW