ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ասել է, որ կենսաթոշակային հետվճարային համակարգով թոշակառուների կատարած անկանխիկ գործարքների ծավալը սեպտեմբերին եռակի ավելացել է։ «Սեպտեմբերին ծրագրի մեկնարկի համեմատ ծավալը եռապատկվել է, արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի անկանխիկ գործարք։ Այսինքն` ամփոփելուց հետո 120 մլն դրամ վերադարձնելու ենք մեր թոշակառուներին ու նպաստառուներին»,– ասել է նախարարը։Նա նշել է, որ իրականում թոշակառուների անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալն ավելի մեծ է` շուրջ 1.4 մլրդ դրամ, սակայն գործարքների որոշ տեսակներ չեն ընդգրկվում հետվճարի ծրագրում։«Այս վճարումները մեր թոշակառուները, հավանաբար, կատարել են ՀՀ տարածքից դուրս ինտերնետային գնումների տեսքով։ Ես ուզում եմ հիշեցնել՝ հետվճարը տարածվում է բացառապես ՀՀ տարածքում գործող առեւտրի եւ սպասարկման կետերից POS-տերմինալների միջոցով, տվյալ բանկը սպասարկող բանկի «Օնլայն բանկինգ» հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում»,– ասել է նախարարը։ Tweet Դիտում՝ 4859