Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է երկու հատուկ առաջարկ ՓՄՁ-ներին
13.10.2022 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Byblos Bank Armenia

«Սպասարկման հատուկ պայմաններով օվերդրաֆտը կամ անգրավ վարկն իր հետ բերում է մի շարք առավելություններ ու հարմարություններ: Բացի այդ, արդեն իսկ գործող վարկը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխել կարելի է անհամեմատ ավելի լավ պայմաններով»,- ասված է Բիբլոս Բանկի տարածած հաղորդագրությունում:
Մինչեւ 25 մլն դրամի անգրավ վարկ կամ օվերդրաֆտ՝ սպասարկման հատուկ պայմաններով
Բիզնեսի սեփականատերերը կարող են ստանալ մինչեւ 25 մլն դրամի չափով (կամ համարժեք արտարժույթով) անգրավ վարկ կամ օվերդրաֆտ բիզնես քարտին՝ առանց տրամադրման միջնորդավճարների եւ սպասարկման հատուկ պայմաններով՝ բիզնես քարտի անվճար սպասարկում, հաշիվների անվճար բացում, Օնլայն բանկինգի անվճար ակտիվացում եւ սպասարկում։
3%-ով ցածր տոկոսադրույք՝ բիզնես վարկը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս
Առաջարկի շրջանակում այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած բիզնես վարկը կարելի է տեղափոխել Բիբլոս Բանկ Արմենիա՝ գործող պայմաններից 3%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ Բանկը կհոգա տեղափոխման բոլոր ծախսերը։
Հատուկ առաջարկները գործում են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Առավել մանրամասն տեղեկություն հնարավոր է ստանալ այստեղ։
Բանկի կողմից ՓՄՁ-երի ֆինանսավորման այլ հնարավորություններին ու դրանց պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: