Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իր պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը:ՊԵԿ-ից հայտնել են, որ ցանկը ձեւավորվել է տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:«Ցանկում ներառված է շուրջ 28 500 ապրանքատեսակ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված ցանկին, այլեւս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի եւ (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի եւ (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։Հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի եւ ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը։ Tweet Դիտում՝ 2374