Բանկերը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել պետության հետ փոխառուների հարաբերություններին

06.11.2008 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան բանկերը նոր ռիսկերի առաջացման պայմաններում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել## պետության հետ փոխառուների հարաբերություններին, այսօր Երեւանում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը` մեկնաբանելով Հայաստանի բանկերի կողմից վարկային քաղաքականության վերանայումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արթուր Ջավադյանը նշել է, որ առեւտրային բանկերը փորձում են լ ակտիվորեն համագործակցել խոշոր հարկատուների հետ:

“Եթե նախկինում բանկերն ուսումնասիրում էին փոխառուի կարգավիճակը եւ անհրաժեշտ ուշադրություն չէին հատկացնում պետության հետ ունեցած նրա հարաբերություններին, ապա այժմ իրադրությունը փոխվել է”,- ասել է Արթուր Ջավադյանը` հավելելով, որ բազմաթիվ հայաստանյան բանկեր դիմում են խոշոր հարկատուներին` իրենց հաճախորդը դառնալու առաջարկությամբ:

“ԱԿՌԱ վարկային բյուրոյի հետագա զարգացումը կհանգեցնի Հայաստանի բանկային հատվածում վարկերի տրամադրման սքորինգային համակարգի ներդրմանը”,- ասել է Արթուր Ջավադյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին:

ԿԲ ղեկավարի խոսքերով, Հայաստանի մի շարք առեւտրային բանկեր ներկայումս արդեն ներդնում են սքորինգային համակարգեր:

Արթուր Ջավադյանը նշել է, որ ԱՌԿԱ-ի տրամադրած հաշվետվությունները շուտով կդառնան լիարժեք սքորինգային համակարգ, ինչը թույլ կտա ինչպես բանկերին, այնպես էլ նրանց հաճախորդներին վարկային միջոցներ ստանալ շատ հասանելի եղանակով եւ կբարձրացնի նրանց ֆինանսական կարգապահության մակարդակը :

Դիտում՝ 5350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW