ԱՆԻՖ-ը դարձել է Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) ասոցացված անդամ

07.10.2022 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #IFSWF
Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF) Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ։

Լոնդոնում տեղակայված IFSWF-ը սուվերեն/պետական ֆոնդերի ամենահեղինակավոր կազմակերպություններից է, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում` ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի եւ այլն։

Այս տարի Հայաստանի հետ ասոցացված անդամի կարգավիճակ են ստացել Մալթայի եւ Մավրիտանիայի սուվերեն ֆոնդերը, իսկ Ինդոնեզիայի սուվերեն ֆոնդը դարձել է լիիրավ անդամ։

Ասոցացված անդամակցությունը շնորհվում է մինչեւ երեք տարի ժամկետով՝ ստեղծման վաղ փուլում գտնվող սուվերեն ֆոնդերին։ Ասոցացված անդամություն ընդունելով՝ ֆոնդը կամավոր կերպով պարտավորություն է ստանձնում աշխատել IFSWF կողմից ստեղծված Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Սանտիագոյի սկբունքներն այս ոլորտում թափանիցկ եւ հաշվետու գործելաոճի ամենահայտնի կամավոր սկզբունքներ են։

«Ոգեւորիչ է, որ այսքան նոր ֆոնդեր պատրաստ են աշխատել Սանտիագոյի սկզբունքները
ներդնելու ուղղությամբ։ Այս պատրաստակամությամբ նրանք ամրապնդում են սուվերեն ֆոնդերի կառավարման սկզունքներն ամբողջ աշխարհում։ IFSWF-ը լիահույս է այս
կազմակերպությունների լիիրավ անդամակցության վերաբերյալ»,- նշել է IFSWF-ի նախագահ Օբայդ Ամրանը։

«Մեզ համար սա պատիվ է եւ պարտավորություն՝ ձգտելու լիարժեք անդամակցության եւ Սանտիագոյի սկզբունքների լիարժեք ներդրման։ Սա նաեւ կարեւոր քայլ է Հայաստանի համար, որն ընդգծում է մեր երկրի պատրաստակամությունը՝ ֆինանսական ոլորտում հաշվետվողականության եւ թափանցիկության լավագույն չափանիշները ներդնելու ուղղությամբ»,- իր հերթին ասել է ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։
Դիտում՝ 16217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW