«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը եւ գերմանական Բանկ իմ Բիստում կոոպերատիվ բանկը (Bank im Bistum Essen eG) կնքել են 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:Վարկը տրամադրվել է 3 տարի ժամկետով: Կոոպերատիվը ֆինանսական միջոցներն ուղղելու է գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկավորմանը, ինչպես նաեւ տրամադրելու է լիզինգ ֆերմերներին եւ վերամշակող ընկերություններին:«Վարկային կոոպերատիվի միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, հատկապես վերջին երկու դժվարին տարիներին, խոսում է մեր ֆինանսական կառույցի կայունության եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է առավելապես ՀՀ մարզերում՝ տրամադրելով ֆինանսավորման վարկեր բացառապես տնտեսության իրական հատվածին: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9700 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.2 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 14.6 միլիարդ ՀՀ դրամ:Bank im Bistum Essen eG-ը գերմանական կոոպերատիվ բանկ է, որն իրականացնում է սոցիալական ֆինանսավորում եկեղեցիներին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին: Tweet Դիտում՝ 7173