Աջակցություն՝ սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքով տուն կառուցողներին

06.10.2022 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սահմանամերձ բնակավայր #հիփոթեք
Նոյեմբերից սկսած պետությունը փոխհատուցում կտրամադրի սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցողներին:
 
Կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի իրականացման կարգը:

Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական բնակավայրերի համաչափ զարգացման կարեւորությունն ու խնդրի արդիականությունը՝ առաջարկվում է ավելացնել աջակցության չափն ինչպես մայր գումարների, այնպես էլ տոկոսագուրմարների ֆինանսավորման համար:  

Հաշվարկման հիմքում սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում 2022 թվականին միջինում 1-ական բնակելի տան կառուցումն է: Ծրագրի մեկնարկից հետո հիփոթեքային վարկի գծով առաջին վճարումները, ըստ կանխատեսումների, կկատարվեն 2022 թվականի նոյեմբերից։

Ըստ այդմ, 2022 թվականին ծրագրի համար կպահանջվի լրացուցիչ մինչեւ 26 մլն 668 հազար դրամի չափով ֆինանսական միջոց:

Կառավարությունից հայտնել են, որ անուիտետային եղանակով հաշվարկված մարման ժամանակացույցի համաձայն՝ 1 շահառուի գծով կատարվող ամսական աջակցության չափը կկազմի 238,897 դրամ, իսկ 2022 թվականի համար 80 շահառուի մասով տրամադրվող աջակցության ընդհանուր գումարը կկազմի 28 մլն 668 հազ. դրամ (40 x 238,897 + 80 x 238,897):

2023 թվականի համար կանխատեսվում է միջինում լրացուցիչ ամսական 25 գործարք (ընդհանուր՝ 380 գործարք): Հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը՝ 2023 թվականին 2022 եւ 2023 թվականների շահառուների մասով տրամադրվող աջակցության տարեկան ընդհանուր չափը կկազմի 695 մլն 190 հազ. դրամ (465,849,509 + 229,341,297)։

2024 թվականի համար կանխատեսվում է միջինում լրացուցիչ 3-ական բնակելի տան կառուցում յուրաքանչյուր բնակավայրում (ընդհանուր՝ 620 գործարք) կամ ամսական ընդհանուր 20 գործարք, եւ հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը՝ 2024 թվականին 2022, 2023 եւ 2024 թվականների շահառուների մասով տրամադրվող աջակցության տարեկան ընդհանուր չափը կկազմի 1 մլրդ 462 մլն 51 հազ. դրամ (372,679,607+1,089,371,159)։
Դիտում՝ 4261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW