Telcell-ի եւ Shtigen Group-ի համագործակցությունը՝ ի նպաստ Արցախում էներգետիկ անկախության

06.10.2022 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Shtigen Group #Արցախ
Հոկտեմբերի 5-ին Telcell ընկերությունը հուշագիր է կնքել Shtigen Group ընկերությունների խմբի հետ՝ մեկնարկելով համագործակցությունը «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակում։

Նախագծի նպատակն է արեւային էներգիայի օգտագործմամբ Արցախում ապահովել էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։

«Արեւածագ Արցախում» նախագիծը, որը մեկնարկել է 2022թ. ապրիլին, նախաձեռնել է Shtigen Group-ը՝ որպես առաջին քայլ 12 արեւային ջրատաքացուցիչ նվիրաբերելով արցախյան տարբեր բնակավայրերի, առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին: Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։ «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակում արեւային ջրատաքացուցիչներով համալրվեց նաեւ Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումը։

«Telcell ընկերությունը՝ որպես վճարումների ազգային օպերատոր, բացի բիզնես գործունեությունից, մշտապես մեծ կարեւորություն է տվել նաեւ ազգային նպատակներին ծառայող նախագծերին, եւ ցանկացած հնարավորության դեպքում մեր պարտքն ենք համարում ներդրում ունենալ նման ծրագրերում»,- նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։

Միանալով այս նախագծին՝ ընկերությունը հնարավորություն է ստեղծել «Արեւածագ Արցախում» նախագծի իրականացման համար նվիրատվություններ կատարել Telcell տերմինալներով եւ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։  

«Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, հետեւաբար՝ ուրախ եմ, որ մեր գործընկերների շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով նաեւ սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերության, ինչպիսին Telcell-ն է»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Արցախում մասսայաբար հասանելի դարձնելով արեւային տեխնոլոգիաները, ասել է թե՝ յուրաքանչյուր տուն ու կառույց «զինելով» արեւային վահանակով եւ ջրատաքացուցչով, մենք մեր հայրենակիցներին ապահովագրում ենք թշնամու ոտնձգությունների պատճառով հնարավոր գազամատակարարման խափանումներից եւ դրա հետեւանքով կենցաղային ծանր խնդիրներից»,- ընդգծել է Հայկ Շեկյանը։

«Telcell ընկերությունը, միանալով նախաձեռնությանը, նպատակ ունի թեթեւացնել պատերազմներից տուժած Արցախի բնակչության հոգսերը։ Այս քայլով ընկերությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 6844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW