Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է ամբողջությամբ էլեկտրական նոր Cayenne-ը: Porsche Cayenne Electric-ի շնորհանդեսը հուլիսի 17-ին էր՝ պատմական Զվարթնոց տաճարի հանդիսավոր միջավայրում: Յուրահատուկ երեկոն մեկտեղեց հայկական ճարտարապետական ժառանգության վեհությունը եւ Porsche-ի նորարարական տեխնոլոգիաների ապագան՝ դառնալով տարվա ամենասպասված ավտոմոբիլային իրադարձություններից մեկը: Երեկոյի գեղարվեստական ծրագիրը ստեղծեց անմոռանալի մթնոլորտ. սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ DJ-ի հետ համատեղ կատարմամբ՝ միահյուսելով դասական հնչողությունը ժամանակակից էլեկտրոնային ռիթմերի հետ, ինչը խորհրդանշական կերպով արտացոլում էր Cayenne Electric-ի էությունը՝ ավանդույթի եւ նորարարության ներդաշնակ միասնությունը: Ավտոմեքենայի բացահայտմանը նախորդեց հատուկ պարային կատարում, որից հետո հյուրերի բուռն ծափահարությունների ներքո տեղի ունեցավ նոր Cayenne Electric-ի հանդիսավոր բացահայտումը: Հյուրերի հետաքրքրությունը նոր մոդելի նկատմամբ բացառիկ էր. Cayenne Electric-ը Հայաստանում Porsche-ի հաճախորդների կողմից ամենասպասված մոդելներից է, եւ շնորհանդեսին ներկա հյուրերն անհամբեր սպասում էին ավտոմեքենային ծանոթանալու հնարավորությանը:Նոր Cayenne Electric-ը մարմնավորում է Porsche-ի սպորտային ԴՆԹ-ն էլեկտրական դարաշրջանում: Launch Control ռեժիմում մինչեւ 850 կՎտ (1156 ձիաուժ) հզորությունը, 800 վոլտանոց ճարտարապետությունը՝ մինչեւ 390 կՎտ գերարագ լիցքավորմամբ (10%-ից 80%՝ մոտ 16 րոպեում), եւ մինչեւ 642 կմ ընթացքի պաշարն այն դարձնում են իսկական սպորտային ավտոմեքենա՝ SUV-ի հարմարավետությամբ: 911-ի լեգենդար դիզայնից ներշնչված Porsche Flyline ուրվագիծը, ընդարձակ ինտերիերը եւ ստանդարտ պանորամային տանիքը լրացնում են մոդելի բացառիկ կերպարը: «Cayenne Electric-ի շնորհանդեսը Զվարթնոց տաճարում խորհրդանշական է. հազարամյա ժառանգության ֆոնին մենք ներկայացրինք Porsche-ի ապագան: Մեր հաճախորդների ջերմ արձագանքը վկայում է, որ Հայաստանը պատրաստ է էլեկտրական շարժունակության նոր դարաշրջանին»,- նշեց «Պորշե կենտրոն Երեւան»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:Մոդելները միմյանցից տարբերվում են հզորությամբ, արագացման դինամիկայով, բնավորությամբ եւ կոնֆիգուրացիոն հնարավորություններով։Cayenne Electric եւ Cayenne Coupé Electric մոդելների արժեքը սկսվում է 44 590 000 դրամից, Cayenne S Electric-ինը՝ 48 250 000 դրամից, իսկ շարքի ամենահզոր եւ ամենաարագընթաց Cayenne Turbo Electric մոդելի արժեքը՝ 67 270 000 դրամից։Վերջնական արժեքը կարող է փոփոխվել՝ կախված ընտրված լրացուցիչ օպցիաներից եւ անհատական կազմաձեւումից։Cayenne Electric-ն արդեն հասանելի է կոնֆիգուրացիայի եւ պատվերի համար Porsche-ի պաշտոնական ներկայացուցչությունում: Հարկ է նշել նաեւ, որ «Պորշե Կենտրոն Երեւան»-ում գործում է էլեկտրական մոդելների մասնագիտացված սպասարկում՝ օրիգինալ պահեստամասերով եւ Porsche-ի բարձրագույն չափանիշներին համապատասխան։ Tweet Դիտում՝ 929