ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է $31 տրիլիոնը

05.10.2022 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #պետական պարտք
ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է $31 տրիլիոնը։ Այս մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած թվերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
Ֆինանսների նախարարության կայքի տվյալների բազայում հոկտեմբերի 3-ի դրությամբ «Պետական պարտք» սյունակում նշված է $31,123 տրիլիոն գումար։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է ԱՄՆ պետական պարտքի համար։

Ինչպես նշում է The New York Times-ը, ռեկորդը գերազանցվել է «անհարմար պահին, երբ պատմականորեն ցածր տոկոսադրույքները փոխարինվում են վարկերի ավելի բարձր տոկոսադրույքներով, քանի որ Դաշնային պահուստային համակարգը փորձում է պայքարել արագ ավելացող գնաճի դեմ»։

Արդյունքում, «այս ավելի բարձր տոկոսադրույքները երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ են դարձնում ԱՄՆ պարտքի սպասարկումը»,-հավելել է հրատարակությունը։
Դիտում՝ 9292

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW