Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկում” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2008 թվականի 3 եռամսյակների ընթացքում աճել է 50.2%-ով##` կազմելով ավելի քան 22 մլրդ դրամ:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “Արդշինինվեստբանկի” ակտիվները 2008 թվականի երեք եռամսյակների արդյունքներով տարեսկզբի համեմատ ավելացել են 27.0%-ով` կազմելով 119 մլրդ դրամ, բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 28.2%-ով` կազմելով 96 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 22.3%-ով` կազմելով 22.7 մլրդ դրամ: Հաճախորդներին տրամադրած վարկերի ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 76.9 մլրդ դրամ` երեք եռամսյակի ընթացքում ավելանալով 40.4%-ով: Բանկի վարկային փաթեթի 39.1%-ը կազմում են սպառողական վարկերը: Բանկի ընդհանուր կապիտալի աճը հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել հիմնականում ընթացիկ շահույթի հաշվին, որի ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 4127.3 մլն դրամ, ինչը 37.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Tweet Դիտում՝ 6827