Bloomberg․ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային ամսական $1,5 միլիարդ հատկացնել

03.10.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ուկրաինա #ֆինանսավորում
Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու շրջանակում ԱՄՆ իշխանությունները կարող են համաձայնեցնել ուկրաինական բյուջեին ամսական $1,5 միլիարդի չափով տրանշեր հատկացնելու հարցը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցի քննարկմանը ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ամենամսյա օգնությունը կտրամադրվի, քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Եվրամիությանը նմանատիպ օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ ԱՄՆ նախագահի վարչակազմն արդեն քննարկել է այդ հարցը Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչների հետ, հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԵՄ երկրների ղեկավարները քննարկում են այդ հարցը։ Ինչպես ԱՄՆ իշխանությունները, նրանք եւս ցանկանում են ներդնել օգնության կանոնավոր մեխանիզմ, որը կաջակցի Ուկրաինայի տնտեսությանը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ժամանակ:

Սակայն ԵՄ-ում ամսական տրանշի չափը դեռ հաստատված չէ։ ԵՄ առաջնորդները հաջորդ շաբաթ Չեխիայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում կարող են քննարկել 2023 թվականին Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։

Միաժամանակ, հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային $12,4 միլիարդի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին։
Դիտում՝ 6444

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW