ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Էլվիրա Նաբիուլինայի դեմ
30.09.2022 | 21:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ forbes.ru

Frank Media-ի փոխանցմամբ՝ համապատասխան ծանուցումները ներկայացված են ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչության (OFAC) եւ Մեծ Բրիտանիայի կառավարության նյութերում։
ԱՄՆ-ը գտնում է, որ 2013 թվականից սկսած, երբ Էլվիրա Նաբիուլինան ստանձնեց ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, «նա համակարգել է Կրեմլը արեւմտյան պատժամիջոցներից պաշտպանելու աշխատանքը»։ Այդ պատժամիջոցները ներդրվել էին 2014 թվականից՝ Ղրիմը Ռուսաստանին միավորելու, իսկ այնուհետեւ՝ Ուկրաինայում հատուկ գործողության համար:
Սահմանված պատժամիջոցները նշանակում են, որ Էլվիրա Նաբիուլինայի ակտիվները սառեցվում են ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, իսկ այդ պետությունների ռեզիդենտներն ու քաղաքացիները չեն կարողանա նրա հետ որեւէ գործարք կատարել։ Բացի այդ, ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարին արգելվում է մուտք գործել ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա։
Էլվիրա Նաբիուլինայի դեմ առաջին պատժամիջոցները սահմանվել էին Ավստրալիայի կողմից 2022 թվականի ապրիլի 8-ին։ Մի քանի շաբաթ անց ԿԲ նախագահի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց նաեւ Կանադան։
Բացի Էլվիրա Նաբիուլինայից, ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ նրա առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: