ՊԵԿ. Մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ Մոսկվայում ստորագրվել է 19 որոշում

30.09.2022 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային գործ
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը:

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ նիստի ընթացքում ստորագրվել է, ընդհանուր առմամբ, 19 որոշում: Ստորագրված որոշումները վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին:

Քննարկումների արդյունքում ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ։ Այն կզբաղվի նորմատիվ կարգավորման միասնական մոտեցումների մշակմամբ, միասնական տվյալների բազայի և համապատասխան գրադարանների ստեղծմամբ, որոնց օգտագործումը թույլ կտա օպտիմալացնել և արագացնել մաքսային հսկողությունը:
Դիտում՝ 5213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW