Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) ծավալն ամբողջ աշխարհում կրճատվել է 54%-ով՝ կազմելով $716,6 միլիարդ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Dealogic վերլուծական ընկերության տվյալները։Այսպիսով, սա անընդմեջ երրորդ եռամսյակն է, երբ M&A շուկայում ակտիվությունն անկում է ապրում, ընդ որում, այդ անկումն արագացել է։ Համեմատության համար՝ երկրորդ եռամսյակում գործարքների ծավալը կրճատվել էր 25,5%-ով՝ հասնելով $1 տրիլիոնի։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից M&A ծավալը կրճատվել է 33%-ով՝ կազմելով $3 տրիլիոնից մի փոքր պակաս։M&A-ի կտրուկ անկումը պայմանավորված է մի շարք պատճառներով: Այս շուկայում ակտիվության վրա շարունակում է բացասաբար ազդել աշխարհաքաղաքական եւ տնտեսական անորոշությունը։ Ազդեցություն ունի նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եւ տարբեր երկրների կենտրոնական բանկերի կողմից հիմնական տոկոսադրույքների շարունակական աճը։ Արդյունքում, շատ ընկերություններ հրաժարվում են նախկինում պայմանավորված գործարքներից եւ շատ ավելի զգուշավոր են նոր գործարքների հարցում:Գործարքների ծավալը հատկապես կտրուկ նվազել է ԱՄՆ-ում՝ 63%-ով`մինչեւ $255,9 միլիարդ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անկումը կազմել է 52%, իսկ Եվրոպայում՝ 42%։ Tweet Դիտում՝ 10460