Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) կազմակերպում է «Փոքր արեւային ՖՎ կայաններ. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» խորագրով միջոցառում, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին։Միջոցառումը կազմակերպվում է GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից՝ Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ։Արեւային ՖՎ կայանը երկարաժամկետ ներդրում է, որը տալիս է նշանակալի եւ շոշափելի արդյունք՝ վերականգնվող էներգիայի տեսքով: ՖՎ կայանի շահագործման ժամկետը առնվազն 20 տարի է, ուստի կարեւոր է հենց այս ժամանակահատվածում առավելագույնի հասցնել ներդրումներից ստացված օգուտները: Վահանակների ճիշտ տեղադրումը, սարքավորումների հավաստագրման ստանդարտները եւ արտադրողի երաշխիքները կարող են օգնել մեզ ապահովել կայանի երկարակեցությունը եւ դրա կայուն աշխատանքը ժամանակի ընթացքում: Հետեւաբար, լավագույն փորձի, ռիսկերի եւ սխալներից խուսափելու մասին բոլոր գիտելիքները շատ կարեւոր են ՖՎ կայանների ներուժն առավելագույնի հասցնելու համար: Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները կտրամադրեն գործնական ուղեցույց ձեռնարկությունների սեփական կարիքների համար արեւային ՖՎ կայաններ կառուցելու, որակի ապահովման եւ լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաեւ կքննարկեն ոլորտի զարգացումներն ու ապագա սպասելիքները:Միջոցառմանը մասնակցելու են պոտենցիալ եւ գործող ՖՎ կայանների սեփականատերեր, ՖՎ կայանների մատակարար եւ արտադրող կազմակերպություններ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ եւ Էներգաարդյունավետության / Վերականգնվող էներգիայի ոլորտի այլ շահառուներ։Երկու ժամ տեւողությամբ միջոցառմանը կհաջորդի հարց ու պատասխանի փուլը եւ կլինեն կապեր հաստատելու եւ շփման հնարավորություններ։Կքննարկվեն հետեւյալ թեմաները՝- GEFF-ը, որպես Հայաստանում արեւային ՖՎ կայանների աճող շուկայի շարժիչ ուժերից մեկը- Տարիների ընթացքում քաղված դասեր՝ արեւային ՖՎ կայանների ֆինանսավորման վերաբերյալo Հայաստանի արեւային ՖՎ շուկայի հետագա զարգացման մարտահրավերներն ու ակնկալիքներըo Շուկայի ազատականացումo Զուտ փոխհոսքերի ապագանo Որակի ապահովում- Հաջողությամբ իրականացված նախագծերի եւ կատարված սխալների օրինակներ:«Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք գրանցվել այս հղումով մինչեւ հոկտեմբերի 4-ը, ժամը 18:00-ն։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս միջոցառման համար անհրաժեշտ է նախնական գրանցում: Միջոցառման անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի նախնական գրանցումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։GEFF-ը Հայաստանում ծրագրի մասինՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) Հայաստանում իրականացնում է ֆինանսավորում, տրամադրում է խորհրդատվություն, որոշ դեպքերում նաեւ վճարում է խրախուսական վճարներ վարկառուներին՝ նպաստելով բիզնեսներին դառնալ ավելի մրցունակ՝ ներդնելով բարձր արտադրողականություն ունեցող տեխնոլոգիաներ ու որդեգրելով էներգաարդյունավետ գործելաոճ: GEFF-ը Հայաստանում ծրագիրը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ծրագիր, որը Հայաստանում իրագործվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF)՝ «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման գործընթացում՝ տրամադրելով 37 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ֆինանսավորում էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգիայի ներդրումների համար: Ծրագրի ֆինանսավորման գործընթացն իրականացվում է Հայաստանում ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների կողմից: Tweet Դիտում՝ 19053