Քննարկվել է 2023թ. բյուջեի նախագծի մակրոտնտեսական եւ ծախսային շրջանակը

28.09.2022 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետբյուջե #Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը:

Կառավարությունից հայտնել են, որ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի վերաբերյալ հարցեր:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական եւ սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների եւ հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի եւ ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:
Դիտում՝ 3099

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW