Համաշխարհային ճգնաժամը ուշացնում է Citibank-ի մուտքը ադրբեջանական շուկա

04.11.2008 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանում ամերիկյան Citibank-ի ներկայացուցչության վերափոխումը դուստր բանկի դանդաղում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով, ասել է Ադրբեջանի ազգային բանկի /ԱԱԲ/ վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՏրենդը՚, Citibank-ն արդեն աշխատում է ադրբեջանական բանկում բաժնետոմսեր գնելու ուղղությամբ:

Ամերիկյան Citibank-ի ներկայացուցչությունն Ադրբեջանում գործում է 2008 թվականի մայիսից:

Citibank-ից բացի, Ադրբեջանում գործում են եւս երկու բանկերի` լատվիական Parex Bank-ի եւ գերմանական Commerz Bank-ի ներկայացուցչությունները:

Դիտում՝ 8226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW