ՊԵԿ. Առցանց անմաքս առեւտրի շեմը կգործի մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը

26.09.2022 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #անմաքս առեւտուր
Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առեւտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով եւ (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում:

«ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ եւ (կամ) 31կգ, հետեւաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի եւ (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը:

Նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 7768

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW