IEA. Էլելտրամոբիլների համաշխարհային վաճառքն այս տարի կարող է ռեկորդային լինել

26.09.2022 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#IEA #էլելտրամոբիլ #Ֆաթիհ Բիրոլ
Էլեկտրամոբիլների վաճառքն այս տարի կարող է հասնել ռեկորդային առավելագույնի, կանխատեսում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA):

Միաժամանակ, IEA-ը նշում է այլ ոլորտներում ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ 2050 թվականն արտանետումների զրոյական մակարդակի նպատակներին հասնելու համար: Գործակալությունն ընդգծել է «մի շարք ոլորտներում առաջընթացի ոգեշնչող նշանների» մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ «ավելի ակտիվ ջանքեր» են պահանջվում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ IEA-ի Tracking Clean Energy Progress (TCEP) ամենամյա զեկույցում նշվում է, որ 2021 թվականին էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքները կրկնապատկվել են՝ կազմելով ավտոմոբիլային շուկայի մոտ 9%-ը: 2022 թվականին վաճառքն, ինչպես սպասվում է, կհասնի նոր առավելագույնի՝ կազմելով մարդատար ավտոմեքենաների ընդհանուր վաճառքի 13%-ը:

Ավելի վաղ IEA-ը հայտնել էր, որ 2021 թվականին էլեկտրամոբիլների վաճառքը հասել է 6,6 միլիոնի: 2022 թվականի առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել է 2 միլիոն՝ 2021-ի առաջին երեք ամսվա համեմատ աճելով 75%-ով:

Միաժամանակ գործակալությունը նշում է, որ էլեկտրամոբիլների վաճառքի հետ կապված իրավիճակը «դեռ համաշխարհային երեւույթ չէ»: «Զարգացող երկրներում վաճառքներն ընթանում են դանդաղ տեմպերով՝ կապված արժեքի ավելացման եւ լիցքավորելու համար ենթակառուցվածքների պակասի հետ»,- ասված է IEA-ի հաղորդագրության մեջ:

Այնուամենայնիվ, IEA ղեկավար Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ «ավելին, քան երբեւէ առկա են նշաններ, որ նոր գլոբալ էներգետիկ տնտեսությունն ակտիվորեն զարգանում է»:
Դիտում՝ 7852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai