IEA ղեկավարը խոսել է ԵՄ միասնությանը սպառնացող վտանգի մասին
23.09.2022 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cachwfly.net

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times թերթը, IEA ղեկավարն անհանգստացած է, որ կարող է տեղի ունենալ «Վայրի Արեւմուտքի սցենարը», եթե եվրոպական երկրները սահմանափակեն առեւտուրը կամ դադարեցնեն համագործակցությունը հարեւանների հետ՝ վառելիքի պակասի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին:
«Հետեւանքները շատ վատ կլինեն էներգետիկ ոլորտի համար, շատ վատ՝ տնտեսության համար եւ չափազանց վատ՝ քաղաքական ոլորտի համար»,- ասել է Բիրոլը։
Նա վստահ է, որ Եվրոպայում ճգնաժամը կտեւի մինչեւ 2023 թվականը։ Դրա պատճառներից Բիրոլը նշել է գլոբալ մատակարարումների հետ կապված իրավիճակի վատթարացումը եւ Չինաստանի ու այլ ներմուծողների կողմից հեղուկ բնական գազի համար աճող մրցակցությունը։
Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ Մոսկվան «պարտվել է էներգետիկ պայքարում» Եվրոպայի հետ, քանի որ երկրները փնտրում են այլընտրանքային մատակարարներ։ «Ռուսաստանը կորցրել է լավ հաճախորդ, ընդ որում՝ ընդմիշտ: Այդ հաճախորդը գումարը ժամանակին է վճարել եւ չի ստեղծել քաղաքական խնդիրներ»,- ընդգծել է նա։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: