Հայբիզնեսբանկ. նոր սերնդի բանկոմատներ՝ արտարժույթի փոխանակման հնարավորությամբ

23.09.2022 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #բանկոմատ #արտարժույթի փոխանակում
Հայբիզնեսբանկն ընձեռում է արտարժույթի փոխանակման հնարավորություն՝ առանց բանկ այցելելու, 24/7 ռեժիմով:

Մասնավորապես, մեկնարկել է Հայբիզնեսբանկի նոր սերնդի բանկոմատների վրա արտարժույթի փոխանակման հնարավորությունը ակտիվացնելու գործընթացը:

«Այս պահին արդեն իսկ 18 նման բանկոմատ թույլ են տալիս բանկի հաճախորդներին խնայել ժամանակը, կատարել արտարժութային գործառնություններ մրցունակ փոխարժեքով, սպասարկվել ավելի արագ և հարմարավետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկում հիշեցրել են, որ ավելի քան մեկ տարի է, ինչ Հայբիզնեսբանկը սկսել է գործարկել նոր սերնդի բանկոմատներ, որոնք ունեն մի շարք առավելություններ՝ կանխիկ գումարի մուտքագրում, քարտերի անհպում ընթերցում, քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու նվազագույն ռիսկեր և այլն:

Ավելի քան 140 բանկոմատ ունեցող Հայբիզնեսբանկը  շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները:

Բանկոմատների հասցեներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410592020 հեռախոսահամարով կամ այցելել բանկի պաշտոնական կայքը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6604

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW