ԱՄՆ կարգավորիչը երրորդ անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը
22.09.2022 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ newsapi.com

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, սա FRS-ի դրամավարկային քաղաքականության ամենաագրեսիվ խստացումն է 1980-ականներից ի վեր։
Հիմնական տոկոսադրույքի միջակայքն այժմ կազմում է 3-3,25%՝ ամենաբարձր մակարդակը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Մինչեւ 2022 թվականի մարտը տոկոսադրույքը երկու տարվա ընթացքում գտնվում էր 0-0,25% միջակայքում, որից հետո կարգավորիչը սկսեց խստացնել իր քաղաքականությունը արագացված գնաճի դեմ պայքարի շրջանակում։
Գնաճը շարունակում է բարձր մնալ, քանի որ դրա, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ակտիվության վրա լրացուցիչ ճնշում են գործադրում Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը եւ «դրա հետ կապված իրադարձությունները», ասված է FRS-ի հայտարարության մեջ: Կարգավորիչը հավելել է նաեւ, որ «տեղին է» համարում տոկոսադրույքի հետագա բարձրացումը։
Հրապարակված կանխատեսման համաձայն՝ FRS-ի պաշտոնյաներն ակնկալում են, որ այս տարվա վերջում տոկոսադրույքները կհասնեն 4,4%-ի, իսկ 2023 թվականին՝ 4,6%-ի։
Մինչեւ 2024 թվականը տոկոսադրույքների իջեցում չի սպասվում, իսկ գնաճը մինչեւ 2025 թվականը չի վերադառնա FRS-ի՝ 2% նպատակային ցուցանիշին:
2022 թվականին ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումը հունիսին սպասվող 1,7%-ից իջեցվել է մինչեւ 0,2%, 2023 թվականին՝ մինչեւ 1,2%՝ 1,7%-ից։ Կանխատեսվում է, որ այս տարի գործազրկության մակարդակը կաճի մինչեւ 3,8%, իսկ 2023 թվականին՝ մինչեւ 4,4%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: