2022 թվականի օգոստոսին Վրաստանը $523 միլիոնի եկամուտ է ստացել միջազգային ճանապարհորդներից, հաղորդում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի վիճակագրությունը։2019 թվականի օգոստոսին (նախահամավարակային շրջան) օտարերկրյա այցելուներից Վրաստանի եկամուտը կազմել էր $413 միլիոն։ Ըստ այդմ՝ 2019 թվականի համեմատ՝ 2022 թվականի օգոստոսին Վրաստանը 26,6%-ով ավելի եկամուտ է ստացել։Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամտով առաջատարը Ռուսաստանն է՝ օգոստոսին այս երկրի քաղաքացիները ծախսել են $133 միլիոն։Երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ զբոսաշրջիկները ծախսել են $54,6 միլիոն, երրորդում՝ Թուրքիան՝ $47 միլիոն։ ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկները ծախսել են $51,4 միլիոն։Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է $2,1 միլիարդի եկամուտ: Այս տարվա 8 ամսվա ընթացքում Ռուսաստանից այցելուները Վրաստանում ծախսել են $467,9 միլիոն, Բելառուսից՝ $189 միլիոն, իսկ ԵՄ երկրների ճանապարհորդներից Վրաստանը ստացել է, ընդհանուր առմամբ, $216 միլիոն: Tweet Դիտում՝ 14682