Կստեղծվի հայ-սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողով

16.09.2022 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Սլովակիա #զարգացում
Միջազգային համագործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել հայ–սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով:

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի կառավարության եւ Սլովակիայի կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Համաձայնագիրը հնարավորություն է երկու երկրի միջեւ զարգացնել եւ խորացնել երկարատեւ տնտեսական հարաբերություններ արդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների բնագավառներում:

Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ հայ–սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը համակարգելու եւ խթանելու նպատակով:
Դիտում՝ 8301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW