Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Միլան-Երեւան-Միլան երթուղով

15.09.2022 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #Միլան #Երեւան
Wizz Air ավիաընկերությունը 2023թ. հունվարի 10-ից մեկնարկելու է Միլան- Երեւան- Միլան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության,  ձեռքբերման եւ այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Դիտում՝ 169685

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW