Եվրախորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն չի նախատեսում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ անդրդվելի է Ուկրաինային աջակցելու հարցում։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ նա նաեւ մեղադրել է Վլադիմիր Պուտինին Եվրոպայի դեմ էներգետիկ եւ տնտեսական պատերազմ սանձազերծելու մեջ եւ հայտարարել է Ուկրաինա մեկնելու մասին՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու նպատակով:«Պատժամիջոցները կմնան: Հիմա վճռականության, ոչ թե զիջումների ժամանակն է։ Պուտինը կպարտվի, իսկ Ուկրաինան կհաղթի: Ես այսօր մեկնում եմ Ուկրաինա՝ նախագահ Զելենսկու հետ քննարկելու այս ամենը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Արեւմուտքի պատժամիջոցները «կպատառոտեն» ռուսաստանյան տնտեսությունը։Վերջին անգամ ԵՀ նախագահն Ուկրաինա էր այցելել հունիսին։ Այն ժամանակ նա Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկել էր Եվրամիություն կազմի մեջ մտնելու երկրի դիմումը։ Tweet Դիտում՝ 12886