Արմսվիսբանկն արժանացել է Ասիական զարգացման բանկի երկու մրցանակի
13.09.2022 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ




«Առաջատար գործընկեր-բանկ Հայաստանում» մրցանակին բանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում՝ ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Ինչպես նշել են Արմսվիսբանկում, մրցանակների շնորհումը խոսում է բանկի եւ ԱԶԲ-ի միջեւ առեւտրի ֆինանսավորման ոլորտում տարեցտարի խորացող արդյունավետ համագործակցության մասին:
Բանկը եւ ԱԶԲ-ն Առեւտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցում են դեռեւս 2014 թվականից: Համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է շուրջ 3 անգամ:
Բանկն իր գործունեության ընթացքում որպես ռազմավարական զարգացման ուղղություն համարում է Առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը եւ հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։
Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ- ՀՍԴ տնօրեն Գեւորգ Խաչատրյանը նշել է.
«Սա մեր 7-րդ մրցանակն է առեւտրի ֆինանսավորման ոլորտում վերջին 3 տարիների ընթացքում, որը վկայում է առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի հաջողության մասին։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում հաճախորդներին կմատուցվեն ավելի մատչելի, ճկուն եւ մրցունակ վարկեր՝ նպաստելով Հայաստանի բանկային ոլորտի եւ մեր երկրի տնտեսության աճին»:
Արմսվիսբանկ
Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգայնորեն ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, EDB, KFW, EIB, FCI եւ այլն:
Ասիական զարգացման բանկ
ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին եւ պատկանում է իր 68 անդամներին, որոնցից 49-ը Ասիական տարածաշրջանից են:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: