“Ամերիաբանկը” ներդնում է նոր CRM համակարգ

03.11.2008 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Terrasoft ընկերությունը “Ամերիաբանկում” ներդնում է CRM համակարգը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընկերության մամլո հաղորդագրությունում նշվում է, որ նախագիծը մեկնարկել է մրցույթում Terrasoft խմբի հաղթանակից հետո, որի ընթացքում “Ամերիաբանկը” դիտարկում էր բոլոր առաջատար մատակարարողների CRM լուծումները, այդ թվում նաեւ` արտասահմանյան մշակումները:

Ներկայումս բանկում ընթանում են Terrasoft-ի CRM ծրագրի ներդրման աշխատանքները: “Terrasoft Consulting-ի խորհրդատուների եւ “Ամերիաբանկի” աշխատակիցների համատեղ գործունեության արդյունքնում ձեւավորվել է եզակի CRM համալիր մոդել, որն ընդգրկում է հաճախորդային, ապրանքատեսակային, գործընթացային եւ վերլուծական հատվածներ”,- նշվում է մամլո հաղորդագրությունում:

“Ամերիաբանկը” առաջնեկն է Հայաստանի բանկային ոլորտում` հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ուղղությամբ համալիր CRM մոտեցման իրականացման գործում: CRM տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ բանկը հավատարիմ է մնում իր ընտրած ճանապարհին` երաշխավորելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ”,- ասել է բանկի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

CRM` Customer Relations Management (Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման համակարգ):

Դիտում՝ 8908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW