Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառման ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 31-ը։2022 թվականի մարտի 21-ի ՀՀ կառավարության N 348-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր/ նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, որի կիրառման ժամկետ է սահմանվել մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը։Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 15-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի N117 որոշմամբ նշված ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 31-ը, որի դրույթները կատարելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 8-ի ՀՀ կառավարության N1390-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություն է իրականացվել նաեւ Հայաստանի կառավարության 2022 թվականի մարտի 21-ի N348-Ն որոշման մեջ:Ըստ այդ որոշման՝ Հայաստանի տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառման ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 31-ը։ Tweet Դիտում՝ 3822