Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող նոր պահանջները:Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, որպեսզի տրվի քաղաքակիրթ շուկայի պատկեր: «Սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն եւ ֆինանսական, եւ ոստիկանական, եւ մաքսային ծառայություններ, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենա գնել, վաճառել, այլեւ՝ մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,-ասել է նախարարը:Սանոսյանի խոսքով՝ պետք է սահմանվեն նաեւ շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ: Tweet Դիտում՝ 6898