Առցանց ու ապահով գնումների խրախուսման նպատակով Կոնվերս Բանկը հայտարարել է արշավ իր թվային, անվտանգության 3D Secure համակարգով ապահովված Visa Virtual քարտապանների համար:Բանկից հայտնում են, որ արշավին կարող են մասնակցել Բանկի հաճախորդները, որոնք ունեն կամ Converse Mobile հավելվածով կպատվիրեն Visa Virtual քարտ եւ սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կկատարեն հանրագումարային 15.000 ՀՀ դրամ եւ ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ: «Հավելվածով պատվիրման դեպքում նշված քարտը տրամադրվում է անվճար:Յուրաքանչյուր 15.000 ՀՀ դրամի գործարքի դիմաց մասնակցին կտրվի խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն. որքան մեծ լինի գործարքի գումարը, այնքան կմեծանա խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը: Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով: Մասնակիցները խաղարկությամբ հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Samsung Galaxy S22, 3 հատ JBL ականջակալ, 3 հատ Galaxy Buds Pro R190 եւ 5 հատ Amazon նվեր քարտ: Ամենահաջողակը կմասնակցի հաջորդ գարնանն Ամստերդամում կայանալիք Don't Let Daddy Know փառատոնին (փաթեթը նախատեսված է երկու անձի համար)»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով, զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 13593