«Տինկոֆ Բիզնես»-ն ընդլայնել է արտարժույթային փոխանցումների հնարավորությունները. այսուհետ իրավաբանական անձինք կկարողանան «Տինկոֆ»-ի միջոցով հաշվարկներ կատարել Հայաստանի եւ Ուզբեկստանի գործընկերների հետ դոլարով եւ եվրոյով՝ առանց գումարի սահմանափակման։Ֆինանսական հաստատության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շուտով «Տինկոֆ»-ը կգործարկի նաեւ հայկական դրամով փոխանցումներ դեպի Հայաստանի բանկեր եւ ուզբեկական սումով՝ դեպի Ուզբեկստան։«Բազմաթիվ ռուսաստանյան ընկերություններ այժմ դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս: Խախտվել են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սովորական կապուղիները, արժութատնտեսական գործունեություն իրականացնող որոշ բիզնեսներ ստիպված են փնտրել նոր գործընկերներ եւ մատակարարման նոր ուղիներ։Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվում են մեր հաճախորդները, եւ, հետեւաբար, ուղիներ ենք փնտրում օտարերկրյա մատակարարների հետ նրանց շփումը պարզեցնելու համար: Դրա համար մենք թղթակցային հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի եւ Ուզբեկստանի բանկերի հետ. այժմ այս երկրների ընկերությունների հետ արտարժութային հաշվարկները շատ ավելի արագ կլինեն։Այս ուղղություններով մենք տեսնում ենք արտահանման եւ ներմուծման գործարքների ծավալների աճ։ Հայաստանից Ռուսաստան ապրանքների ընդհանուր ներմուծումը 2022 թվականի առաջին կիսամյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,5 անգամ, իսկ արտահանումը՝ է 42%-ով։ Ուզբեկստանից Ռուսաստան ներմուծումն աճել է 45%-ով, իսկ արտահանումը` 27%-ով»,- նշել է «Տինկոֆ Բիզնես»-ի պրոդուկտների գծով վարչության ղեկավար Լեոնիդ Նազարովը։«Տինկոֆ Բիզնես»-ը ֆինանսական եւ տեխնոլոգիական պրոդուկտների էկոհամակարգ է փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի համար: Հաճախորդների թվում են 800,000 ձեռնարկատերեր եւ ընկերություններ ամբողջ Ռուսաստանում: Tweet Դիտում՝ 6581