ՊԵԿ. Հայաստանը միացել է «Ասիայի նախաձեռնությանը»
05.09.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /


Պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը հնարավորություն կընձեռի զարգացնել հարկային վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությունն ասիական տարածաշրջանի գործընկերների հետ, ապահովել այդ երկրներից հարկային տեղեկությունների հասանելիությունը Հայաստանի հարկային մարմնի համար, ակտիվացնել ասիական տարածաշրջանի երկրների հետ հարկային տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, ինչպես նաեւ հարկումից խուսափման դեմ պայքարում իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ նպաստելով ՀՀ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպմանը մասնակցել են «Ասիայի նախաձեռնությունը» ստորագրած բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Մալդիվներից, Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից (Չինաստան), Մակաոյից (Չինաստան), Պակիստանից եւ Բրունեյից։
Հանդիպման մասնակիցները քննարկել են «Ասիայի նախաձեռնության» գործունեության ոլորտները, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման արդյունավետությունը եւ մի շարք այլ հարցեր:
Փոխանակվել է նաեւ կամավոր բացահայտման սխեմաների եւ իրական շահառուների մասով արդյունավետ համակարգի ձեւավորման փորձը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է «Ասիայի նախաձեռնության» շրջանակում առաջիկա գործունեության բարձրաստիճան աշխատանքային ծրագիրը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: