Sentix հետազոտական խմբի տվյալների համաձայն՝ Եվրոգոտու տնտեսական սպասումների ինդեքսը հասել է մինուս 37 կետիի (օգոստոսին մինուս 33,8 կետիից հետո), որն ամենացածրն է 2008 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այս մասին գրում է Prime գործակալությունը։ Բացի այդ, Եվրոգոտու տնտեսության նկատմամբ ներդրողների վստահության ինդեքսը սեպտեմբերին մինուս 25,2-ից իջել է մինչեւ մինուս 31,8 կետի՝ նվազագույնի` 2020 թվականի մայիսից ի վեր: Իսկ ընթացիկ տնտեսական պայմանների ցուցանիշը օգոստոսի մինուս 16,3 կետիից իջել է մինչեւ մինուս 26,5 կետի։ Ցուցանիշը 2021 թվականի փետրվարից ի վեր դարձել է ամենացածրը։ Sentix-ը նաեւ հաղորդել է, որ Եվրոգոտու խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի տնտեսական սպասումների ինդեքսը սեպտեմբերին ընկել է մինչեւ պատմական նվազագույնը՝ մինուս 36 կետի: Երկրի տնտեսության նկատմամբ վստահության ինդեքսը իջել է մինչեւ մինուս 29,9 կետի (ամենացածրը՝ 2020 թվականի մայիսից), իսկ ներկայիս տնտեսական պայմանների ինդեքսը իջել է մինչեւ մինուս 23,5 կետի (2020 թվականի օգոստոսից ի վեր նվազագույնը)։Sentix ներդրողների վստահության ինդեքսը հաշվարկվում է համանուն հետազոտական խմբի կողմից: Այն արտացոլում է ներդրողների վստահության մակարդակը տարածաշրջանի տնտեսական հեռանկարների նկատմամբ: Ցուցանիշի աճը խոսում է տնտեսության դրական միտումների մասին։ Ինդեքսի անկումը բացասաբար է անդրադառնում Եվրոգոտու ֆոնդային շուկայի վրա։ Tweet Դիտում՝ 6095