Քննարկվել է ԵԱՏՄ երկրների միջեւ ազգային արժույթով առեւտրի հնարավորությունը

05.09.2022 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ազգային արժույթ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաեւին:

Գրիգորյանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում անդամ երկրների միջեւ ապահովագրության, ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաեւ ազգային արժույթներով փոխադարձ առեւտրի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը:
Դիտում՝ 2554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW