ԵՀ ղեկավար. ՌԴ գազի նկատմամբ կարող է գնային շեմ սահմանվել

02.09.2022 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուրսուլա ֆոն դեր Լեյեն #Ռուսաստան #գազ
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր հայտարարել է, որ եկել է Ռուսաստանից մատակարարվող գազի գինը սահմանափակելու ժամանակը։

«Ես հաստատապես համոզված եմ, որ եկել է ժամանակը Եվրոպա մատակարարվող ռուսաստանյան խողովակաշարային գազի նկատմամբ գնային սահմանափակում մտցնել»,- ԵՀ ղեկավարի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Նրա խոսքով՝ գնային շեմը կարող է առաջարկվել արժութային բլոկի ղեկավարության մակարդակով։ Այն անհրաժեշտ է «Ռուսաստանի նախագահի՝ եվրոպական էներգետիկ շուկան մանիպուլյացիայի ենթարկելու փորձերին հակազդելու համար»։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաեւ տեղեկացրել է, որ ԵՄ-ում գազի պահեստարանները 80%-ով լցված են՝ առաջ ընկնելով ժամանակացույցից։

Միաժամանակ, Financial Times-ն այսօր հայտնել է, որ G7 երկրներն իրենց հերթին մտադիր են այս տարվա դեկտեմբերի 5-ից ռուսաստանյան նավթի համար գնային շեմ սահմանել, իսկ նավթամթերքի համար՝ 2023 թվականի փետրվարի 5-ից։
Դիտում՝ 9654

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW