Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի կանոնավոր չվերթներ Երեւանից Սոչի:Fly Arna ավիաընկերությունից հայտնել են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ կիրականացվի շաբաթական երեք չվերթ:Չվացուցակ դեպի Սոչիի օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով). Չվերթ Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ Հաճախականություն G6 401 Երեւան 02:35 Սոչի 2:50 Airbus A320 չորեքշաբթի/ ուրբաթ/կիրակի G6 402 Սոչի 04:00 Երեւան 6:15 Airbus A320 չորեքշաբթի/ ուրբաթ/կիրակի «Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղեւորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական եւ հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:Երեւանից Սոչի չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: Tweet Դիտում՝ 16360