Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին
02.09.2022 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /


- նպաստել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը եւ տարածմանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս,
- բացահայտել, զարգացնել, կրթել եւ աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին, մշակութային եւ կրթական հաստատություններին,
- նպաստել Հայաստանի եւ սփյուռքի հայ մշակութային եւ կրթական կազմակերպությունների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանը եւ համագործակցությանը, հայ մշակույթի ներուժի համախմբմանը:
Հիմնադրամի հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանն իր գեղարվեստական գիտելիքներով եւ կարողություններով, ճիշտ շեշտադրումներ դնելով՝ ներգրավել է հանրահայտ երաժիշտների, որոնք, լինելով Հիմնադրամի դեսպաններ, վերահսկում են տաղանդների պրոֆեսիոնալ աճը։
Հիմնադրամի մասին
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին եւ ունի մեկ կարեւորագույն նպատակ՝ աջակցել հայկական մշակույթին, մասնավորապես՝ դասական ակադեմիական երաժշտարվեստին։
Հիմնադրամի հիմնական նպատակն է վերջինիս գլխավոր ծրագրի՝ «Տալենտում»-ի ճանապարհային քարտեզը՝ բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց եւ արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։
Ծրագիրը սկսվել է 2020 թվականին 10-ը կրթաթոշակառուից, իսկ 2021-ին նրանց թիվը հասել է 15-ի։
«Evocabank-ը կարեւորում է մշակույթի ու կրթության դերը, եւ որպես նորարար ու երիտասարդական բանկ՝ մշտապես մասնակցում է նման հետաքրքիր նախագծերի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: