Հայաստանի երեք մարզում հիմնվել է խաղողագործների ասոցիացիա

02.09.2022 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ #խաղող #ասոցիացիա

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ Արմավիրում, Արարատում եւ Վայոց Ձորում հիմնվել են խաղողագործների մարզային ասոցիացիաներ։ Այժմ ընթանում են Տավուշի եւ Արագածոտնի մարզերի ասոցիացիաների ստեղծման աշխատանքները։ Նպատակը Հայաստանում խաղողագործության ճյուղի համակարգային զարգացումն ապահովելն է։

Հիմնադրամից հայտնել են, որ ասոցիացիաները կօգնեն անդամ հանդիսացող խաղողագործներին խաղողի մշակության բոլոր փուլերում՝ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, կաջակցեն խաղողի վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարում։

Ասոցիացիաները կնպաստեն նաեւ վերամշակող/արտադրող/-խաղողագործ քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորմանը՝ ուշադրություն դարձնելով գյուղացիական փոքր տնտեսությունների եւ մթերող կազմակերպությունների միջեւ երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններին եւ այլն։

Դիտում՝ 3748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW