Fly Arna-ն միջոցառում է կազմակերպել Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում

01.09.2022 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #Fly Arna
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության ներկայացուցիչներն այսօր՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, այցելել են օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց:
 
Fly Arna-ից հայտնել են, որ այցի նպատակը օդաչուների եւ ինքնաթիռի անձնակազմի անդամների աշխատանքի մասին պատմելն է, հետաքրքրություն առաջացնելը ինքնաթիռների եւ ավիացիայի ոլորտի հանդեպ, հայ օդաչուների հաջորդ սերնդի կրթումը խրախուսելը:
 
Fly Arna-ի ներկայացուցիչները, օդաչուն ու անձնակազմի անդամները նվերներ են հանձնել դպրոցի 1-ին եւ 2-րդ դասարանների սաներին, որոնք մասնակցել են ավիաընկերության կազմակերպած մրցույթին եւ սովորել թղթից ինքնաթիռներ պատրաստել:

Ամենաարագ թղթե ինքնաթիռներ պատրաստած աշակերտները ստացել են հատուկ նվեր՝ Fly Arna-ի փոքրիկ ինքնաթիռներ։
Դիտում՝ 16433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW