«Կամուրջ» ՈւՎԿ-ն արժանացել է Global Banking & Finance Review ամսագրի մրցանակին
31.08.2022 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կամուրջ

«Մենք հպարտ ենք, որ այս տարի հենց «Կամուրջ»-ին է հաջողվել ստանալ Best Micro Finance Company Armenia 2022 մրցանակը` այս հեղինակավոր ամսագրի կողմից: Չնայած վերջին տարիների Հայաստանին բաժին հասած մեծ դժվարություններին՝ «Կամուրջ» վարկային կազմակերպությանը հաջողվել է հասնել ֆինանսական կայունության եւ ապահովել դինամիկ աճ»,- ասել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:
Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են բանկային եւ ֆինանսական ծառայություններ առաջարկող առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը, ձեռքբերումները:
Ամսագիրը հրապարակվում է 2010 թվականից, մրցանակները շնորհվում են 2013 թվականից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: